Միրզոյան․ ԵԱՏՄ-ից ՀՀ հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման հայտ չենք ներկայացրել![]() 21 մայիսի 2026 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ-ից ՀՀ հեռանալու հարց չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել, հետևաբար, չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը: Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը պատասխանել է. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չի այսօր», հայտնում է Aysor.am-ը: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցվի, մինչև ՀՀ-ն կողմնորոշվի, Միրզոյանն արձագանքել է՝ նշելով, որ նման բան չի կարող լինել: «Չի կարող այդպիսի բան լինել։ Դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»,-ասել է նախարարը: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև։ Նա ասել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում «քննարկում կլինի ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակի վերաբերյալ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |