Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Կենտրոնական զորահավաքակայանի զորակոչիկներին25 հունիսի 2009 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամ պատգամավորներն այցելեցին հանրապետական զորահավաքակայան` ծանոթանալու զորակոչի ընթացքին: Այցին մասնակցում էին նաեւ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ազգային ժողովի պատգամավորները հանդիպեցին զորահավաքակայանի սպայական եւ բժշկական անձնակազմին, զրուցեցին զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ` տեղեկանալու, թե չկա՞ն արդյոք զորակոչին առնչվող բողոքներ եւ այն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված առաջարկներ:Լրատվամիջոցներին տված հարցազրույցում պարոն Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ գարնանային զորակոչն անցնում է նախատեսված ընթացքով, զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ զրույցներից համոզվեց, որ նրանք գիտակցում են հայրենիքին ծառայելու, երկրի սահմաններն անառիկ պահելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Վերջում նա հավելեց, որ հանձնաժողովը մտադիր է ակտիվ համագործակցել պաշտպանական գերատեսչության տարբեր օղակների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, անհրաժեշտության դեպքում ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններով հանդես գալ` զինված ուժերի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |