«Բոլորին դեմ եմ»-ի թեկնածուներից 50–ն ինքնաբացարկ է հայտնել![]() 21 մայիսի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - «Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում։ Կուսակցության նախընտրական ցուցակում կար 87 թեկնածու, մնացել է 37-ը։ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավն աչքի է ընկնում յուրահատուկ ակցիաներով՝ «ջուր ծեծելու», «ցեխ շպրտելու», «մուկ տշելու»։ Նրանք նաև թան ու մածուն են բաժանել «ատելության թույնի» դեմ: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |