Սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով

Սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում:

«Այս որոշմամբ ակնկալվում է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը կբարելավվի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության կպահպանվի և կբարելավվի կենսապաշարների կայուն օգտագործումը, կպահպանվի սիգի կայուն զանգվածը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Սահմանափակումը կգործի հուլիսի 6-ից։

Որոշման ընդունումը, կառավարության հիմնավորման համաձայն, պայմանավորված է միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունն ու բնականոն վերարտադրությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---