Իրանի խորհրդարանի խոսնակը եւ 100 պատգամավորներ անտեսել են Ահմադինեժադի ընդունելությունը

PanARMENIAN.Net - Ավելի քան 100 պատգամավորներ, այդ թվում խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, արհամարհել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ընդունելության հրավերն ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ալի Լարիջանին բացահայտ կերպով պաշտպանում է ընդդիմությանը:



Ընդունելությունը կազմակերպված էր Թեհրանի ժամականակից պալատաներից մեկում: Այնտեղ ներկա էին Ահմադինեժադի աշխատակազմի ներկայացուցիչները,նախարարներ, պատգամավորներ, սակայն նրանց շարքում չկային Լարիջանին եւ խորհրդարանի ազդեցիկ պատգամավորները:



BBC հաղորդմամբ, այդ բոլոր միտումները խոսում են իրանական վերնախավում լուրջ պառակտումների մասին:



Իր հերթին, ընդդիմության առաջնորդներ այաթոլլա Ալի Համենեի Հաշեմի Ռաֆսանջանին եւ Միր Հոսեյն Մուսավին փորձում են ձեռք բերել խորհրդարանի աջակցությունը հետագա գործողությունների համար:

Միաժամանակ ընդդիմությունը չի հրաժարվում բողոքի խաղաղ ակցիաներից: Այսպես, ընդդիմության կողմնակիցները նշում են, որ բողոքի խաղաղ ակցիաներ են անցկացնելու մինչեւ հաղթական ավարտի հասնելը: Ուրբաթ օրը նրանք նախատեսում են երկինք բաց թողնել մի քանի հազար փուչիկներ` ի հիշատակ այն աղջկա, որը զոհվել է ոստիկանության հետ ընդհարումների արդյունքում:



Միր Հոսեյն Մուսավիի խոսքերով, իշխանությունները փորձում են մեկուսացնել նրան, ինչպես նաեւ ճնշում են գործադրում` նպատակ ունենալով նրան ստիպել դադարեցնել նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը: Հունիսի 24-ին ձերբակալվել են 70 գիտնականներ, որոնք Համալսարանների դասախոսների իսլամական հանրության մեջ են մտնում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---