Միհրան Դաբաղն ու Ռալֆ Ջորդանոն արժանացել են Գերմանիայի բարձրագույն պարգեւին` «Ծառայության խաչին»

PanARMENIAN.Net - Օրերս Գերմանիայի նախագահ Հորստ Կելերի որոշմամբ Բոխում քաղաքում «Սփյուռքի եւ ցեղասպանության հետազոտության հարցերով ինստիտուտի» հիմնադիր-տնօրեն, Գերմանիայի հայկական համայնքի անդամ, պրոֆեսոր Միհրան Դաբաղն արժանացել է Գերմանիայի բարձրագույն պարգեւին` «Ծառայության խաչին»:



Այդ պարգեւին սովորաբար արժանանում են պետական եւ քաղաքական, ինչպես նաեւ մշակույթի եւ գիտության գործիչները, որոնք զգալի ավանդ են ներդրել Գերմանիայի զանազան ոլորտների զարգացման գործում:



Նույն օրը «Ծառայության խաչին» արժանացել է նաեւ գրող-հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, որն ի նշան երախտագիտության ի բարօրություն հայերի իրականացրած գործունեության համար արժանացել է «Սբ. Սահակ-Մեսրոպ» պարգեւին, որը Ջորդանոյին հանձնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---