ՀՀ-ում է «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակությունը․ Համատեղ ստուգումներ կանցկացվեն![]() 21 մայիսի 2026 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում է ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» (անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության) պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների մասնագետների հետ համատեղ ստուգումներ են իրականացվելու բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Ռոսսելխոզնադզորի» և Տեսչական մարմնի ներկայացուցիչների միջև նախատեսված վերահսկողական միջոցառումների օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։ ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շեգլովը հայ գործընկերներին է փոխանցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի ողջույնները, շնորհակալություն հայտնել ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու, ինչպես նաև համատեղ վերահսկողական միջոցառումներ կազմակերպելու պատրաստակամության համար։ Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ երկու երկրների իրավասու մարմինների համագործակցությունը միշտ կրելու է կառուցողական փոխգործակցության բնույթ։ Առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսվում է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում՝ նպատակ ունենալով ստուգել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնելու Հայաստանից մատակարարվող ծաղկային արտադրանքի ներմուծման համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |