Նախարար․ Դպրոցներում հաջողությամբ փորձարկում ենք ԱԲ դասընթացները՝ նախաձեռնություն ունենք Firebird-ի և OpenAI-ի հետ![]() 21 մայիսի 2026 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում հաջողությամբփորձարկում ենք ԱԲ դասընթացները՝ նախաձեռնություն ունենք Firebird-ի և OpenAI-ի հետ, կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Արդեն 3-րդ տարին մասնավոր ոլորտի մեր գործընկերների հետ մեր դպրոցներում հաջողությամբ փորձարկում ենք ԱԲ դասընթացները, սեպտեմբերից ՖԱՍԹ հիմնադրամի հետ մեր համագործակցությունը ընդլայնվելու է՝ ընդգրկելով ավելի քան 40 ավագ դպրոց, ընդ որում՝ պետք է ասեմ, որ ծրագիրը բավական մեծ հաջողություններ է գրանցել: Մեր այս դասընթացն անցնող աշակերտները հաջողություն են գրանցում ԱԲ միջազգային օլիմպիադաներում. ունենք մեդալակիր երեխաներ»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը: Ծրագիրը ԱՄՆ-ում կազմակերպված միջազգային մրցույթում մրցանակ է ստացել որպես կրթական նորարարության և ոլորտի կրթական դասընթացների հաջողված փորձ: «Այդ իմաստով պետք է ասեմ, որ առանձին ԱԲ դասընթացի ուսուցման մասով Հայաստանի փորձը համարվում է այս պահին ուսանելի, հաջողված: Մենք նաև միջազգային հարթակներում ենք ծրագիրը ակտիվորեն ներկայացնում, բայց երկրորդ՝ ավելի կարևոր խնդիրը համարում եմ ԱԲ գրագիտության՝ համընդհանուր գրագիտության հարցը: Եվ սա մի հմտություն է, որը պետք է թե՛ մեր սովորողներին, և թե՛ նաև մեր աշխատակիցներին, այդ թվում՝ ուսուցիչ և ադմինիստրատիվ կազմը նկատի ունեմ: Մենք այս ուղղությամբ էլ աշխատում ենք: Հիմա մի համատեղ նախաձեռնություն ունենք, որը, հուսով եմ, սեպտեմբերից կմեկնարկենք: Այստեղ էլ Firebird-ի և OpenAI-ի հետ միասին ենք աշխատում, և սա մեզ պետք է հնարավորություն տա, որպեսզի արդեն այս գրագիտության ուղղությամբ, որը կօգնի թե՛ ուսուցիչներին գործիքակազմ ունենալ, կիրառել, թե՛ նաև մեր սովորողներին պատշաճ իրազեկել այդ ճանապարհով նույնպես առաջ գնալ»,- նշել է նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ պետական բուհերում ԱԲ-ի դերը ու ադապտացումը պետք է քննարկել: «Դրանք բարդ հարցեր են և չունեն միանշանակ լուծումներ, և այնպես չէ, որ որևէ լուծում կարող ենք համարել 100 տոկոսանոց, բայց որ այդ մասին պետք է շատ խոսել, շատ ուսումնասիրել և փորձել տարբեր մեթոդներ գտնել խնդրին առնչվելու՝ միանշանակ այդպես է: Եվ մեր բուհերը այդ քննարկման մաս են, և Firebird, OpenAI-ի հետ սպասվող համագործակցությունը առնչվում է նաև ԲՈՒՀ-երին: Ես կարծում եմ՝ բուհական կրթության լուրջ ռեֆորմի անհրաժեշտություն կա, և այդ անհրաժեշտությունը միայն Հայաստանում չէ, և պետք է կարողանանք դրան համընթաց գնալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդգծել է դպրոցներում ԱԲ փորձնական ծրագրի ընդլայնման անհրաժեշտությունը։ Ժաննա Անդրեասյանը ասել է. «Այստեղ կարևոր է որ ընդլայնման տրամաբանության մեջ մենք որակի չափանիշները պահենք: Պետք է ասեմ, որ այստեղ բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում, այդ թվում՝ ուսուցիչների հետ, որոնք պետք է դասավանդեն: Այդ ուսուցիչներն անցնում են մեծածաալ վերապատրաստում, հետո՝ մենթորական ուղեկցում: Ինչ խոսք, մենք ունենք ավելի արագ անելու հարց, բայց ունենք նաև որակյալ արդյունքներ ունենալու հարց: Եթե մենք տեսնում ենք, որ որևէ դպրոց իրատեսորեն կարող է նույնպես հայտնվել այս ցանկում, ապա որևէ սահմանափակում չունենք այդ դպրոցների հետ աշխատելու: Պետք է ասեմ, որ բավականին մեծ ոգևորություն է առաջացնում նաև երեխաների շրջանում կրթությունը հենց ավագ դասարաններում շարունակելու: Մենք, բնականաբար, այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ կաշխատենք»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |