Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել․ «Վերջին զանգն» է![]() 22 մայիսի 2026 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն: ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։ «Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։ ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- ասվել է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |