ԱՄՆ հավատարմատար․ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիք ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ![]() 22 մայիսի 2026 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին, ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, հայտնում է Արմենպրեսը: «Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշել է նա։ Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք TRIPP նախագծին առնչվող նոր զարգացումներ, Ալենը նշել է, որ ամերիկյան կողմը և Հայաստանի կառավարությունը տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ բանակցություններ են ընթացել TRIPP-ին վերաբերող համաձայնագրերի շուրջ։ «Այս պահին դեռևս նոր հայտարարություն չկա դրա վերաբերյալ անելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքները, առաջընթացը շարունակվում են»,-ասել է նա: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |