Հայ ընդդիմադիրները պետք է հայրենասիրության դասե՞ր անցնեն

PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմության հայտարարությունը, որ, իբր ԵԽԽՎ մոնիտորինգը նշանակում է համարյա աշխարհի վերջը, արտասահմանում ծիծաղելի է հնչում, իսկ մեզ համար շատ տխուր է հանդիպել ընդդիմության կողմից սեփական հայրենիքի վարկաբեկման փաստերի հետ: Այդպիսի կարծիք է արտահայտել PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՏՎԿ ANALITIKA.at.ru-ի ղեկավար Մարատ Հակոբյանը:



Ուկրաինային համարում են ԱՊՀ-ում ժողովրդավարության հրամանատարը, բայց Ուկրաինան եւս գտնվում է մոնիտորիգի տակ, եւ դա բոլորովին չի նշանակում, որ Ուկրաինայում կամ Հայաստանում ժողովրդավարություն չկա: Կարծում եմ, հայ ընդդիմադիրները պետք է հայրենասիրության դասեր անցնեն, որպեսզի չխայտառակեն իրենց հայենիքը եւ ամոթալի-ծիծաղելի տեսք չունենան համաշխարհային հանրության աչքում»,- ասել է Հակոբյանը:



Նա նաեւ նշել է, որ հայկական ընդդիմությունը, ինչպես նաեւ ադրբեջանական քարոզիչները քաղաքական ամնեզիա ունեն: Հակոբյանը նշել է, որ հայերը ողջ աշխարհում հիշում են երկրի իրավիճակը ՀՀՇ-ի եւ նրա նախագահի կառավարման ժամանակ, եւ դրա համար ընդդիմության ներկա ձեռնածություններն ուղղակի ծիծաղելի են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---