Խուզարկում են պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տունը![]() 22 մայիսի 2026 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է իրականացվում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը: Կառույցը դեռևս այլ մանրամասներ չի ներկայացրել և չի հստակեցրել, թե որ գործի շրջանակում են կատարվում քննչական գործողությունները։ Գրիգորյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Նա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի հետ և ընդգրկված է ցուցակի 7-րդ հորիզոնականում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |