Վոլոդին․ ՌԴ-ն չի կարող լռության մատնել ՀՀ-ում կատարվողը, Փաշինյանը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում![]() 22 մայիսի 2026 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի բնակիչների նկատմամբ բարեկամական է, սակայն Մոսկվան չի կարող լռության մատնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: «Ռուսաստանը միշտ օգնության է հասել հայ ժողովրդին։ Այդպես է նաև հիմա, և Հայաստանի բնակիչների նկատմամբ վերաբերմունքը բարեկամական բնույթ ունի։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է կողմնորոշվել։ Մենք այլևս չենք կարող լռության մատնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները»,- նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վոլոդինը հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն՝ միաժամանակ օգտվելով Մոսկվայի ընձեռած հնարավորություններից։ «Պետական դումայի պատգամավորների կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով այն հնարավորությունները, որոնք տրամադրվում են մեր երկրի կողմից»,- գրել է Վոլոդինը «Մաքս» հարթակում։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի որդեգրած գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը: Գալուզինը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ու ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը՝ մինչև 2030 և 2045 թվականները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |