Հայաստանում մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված առաջին միջազգային մրցաշարը25 հունիսի 2009 - 21:51 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հունիսի 26-ին Ջերմուկում մեկնարկում է մեկ տարի առաջ վախճանված շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի առաջին միջազգային մրցաշարը:Մինչեւ հուլիսի 6-ը տեւող առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ասրյանի անվան մրցաշարին զուգահեռ տեղի կունենա արդեն 4-րդ ավանդական միջազգային բաց պատանեկան առաջնությունը, որում 16 տարեկանից ցածր մասնակիցները կբաժանվեն չորս տարիքային կարգերի` մինչեւ 16 տարեկան, մինչեւ 14 տարեկան, մինչեւ 12 տարեկան եւ մինչեւ 10 տարեկան: Առաջնությունները կկայանան շվեյցարական համակարգով, 9 ռաունդով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ, որոնցից մրցանակային տեղերի համար գումարը բաշխված է հետեւյալ կերպ` 1-ին տեղ` 1 մլն դրամ 2-րդ տեղ` 700 000 դրամ 3-րդ տեղ` 500 000 դրամ 4-րդ տեղ` 320 000 դրամ 5-րդ տեղ` 250 000 դրամ 6-10-րդ տեղեր` 180 000 դրամ 11-15-րդ տեղեր` 150 000 դրամ 16-20-րդ տեղեր` 50 000 դրամ Հատուկ դրամական պարգեւներ են նախատեսված նաեւ կանանց եւ երեխաների համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |