Վարչապետ․ ՀՀ-ից զենք արտահանելու երկարաժամկետ պայմանագրեր կան![]() 22 մայիսի 2026 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից զենքի արտահանումները շարունակական բնույթ են կրելու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ։ «Այո, պայմանագրեր կան, նաև երկարաժամկետ պայմանագրեր կան, և այդ պայմանագրերն աշխատելու են»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը: Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ հայկական արտադրության զենք արտադրող երեք ընկերություն միլիոնավոր դոլարների արտահանում է իրականացրել երկու երկիր։ Սակայն նախարարը չէր հստակեցրել, թե որ ընկերություններն են իրականացրել արտահանումը, ինչ զինատեսակներ են մատակարարվել և որ երկրներ են ուղարկվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |