«Ռոսսելխոզնադզորը» խնդիրներ է տեսնում նաև ՀՀ-ից ներմուծվող մրգի և բանջարեղենի մասով![]() 22 մայիսի 2026 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև մրգերին և բանջարեղենին։ Այդ մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ «Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը, գրում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները շարունակվելու են ևս մեկ շաբաթ։ «Այդ ստուգումների արդյունքներով որոշում կընդունենք»,- հավելել է ծառայության ղեկավարը։ Դանկվերտը նաև նշել է, որ ռուսական կողմը կապի մեջ է Հայաստանի տեսչական մարմնի հետ՝ առկա խնդիրների կարգավորման նպատակով։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Գերատեսչությունը պարզաբանել էր, որ թեև Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համապատասխան երաշխիքներ է տրամադրել, այնուամենայնիվ շարունակվում են Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |