Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մայիսի 23-27-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում նույնպես մայիսի 23-27-ն ժամանակ առ ժամանակ կանխատեսվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կհասնի 17-20 մ/վ արագության։

Մայրաքաղաքում մայիսի 23-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +21...+23 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին կարձանագրվի +16...+18 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---