ՀԿԿ-ն մեղադրել է ԲՀԿ ներկայացուցիչներին Տավուշում ընտրակաշառք տալու մեջ․ Կան ձերբակալվածներ

ՀԿԿ-ն մեղադրել է ԲՀԿ ներկայացուցիչներին Տավուշում ընտրակաշառք տալու մեջ․ Կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Հրապարակվել է տեսանյութ, որում ներառված են հեռախոսազրույցների գաղտնալսումներ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

 Ուշագրավ
---