ՀԿԿ․ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածներին նախապատրաստել են տեղափոխել և հարկարդրել մասնակցել ընտրություններին

ՀԿԿ․ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածներին նախապատրաստել են տեղափոխել և հարկարդրել մասնակցել ընտրություններին

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել ՀՀ՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն և ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։

«Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի և խիստ ստուգում, ինչպես նաև ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար՝ անկախ դրանց կատարման վայրից և ներգրավված անձանց շրջանակից»,- ասված է հաղորդագրությունում։

ՀԿԿ-ն նաև նոր ձայնագրություն է հրապարակել:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

 Ուշագրավ
---