ՊՆ. Մինչև զորահանդեսը ռազմատեխնիկայի տեղաշարժը լուսանկարահանելն ու տեսանկարահանելն արգելվում է

ՊՆ. Մինչև զորահանդեսը ռազմատեխնիկայի տեղաշարժը  լուսանկարահանելն ու տեսանկարահանելն արգելվում է

PanARMENIAN.Net - Մինչև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ը անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։

Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։

Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---