Հաքերները հայտարարել են OnlyFans-ի 340 միլիոն օգտատերերի տվյալները գողանալու մասին![]() 25 մայիսի 2026 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հաքերները հայտարարել են, որ կոտրել են OnlyFans հարթակը և ձեռք բերել 340 միլիոն օգտատերերի տվյալներ։ Տեղեկությունը, ըստ Dark Web Intelligence ալիքի հեղինակների, հրապարակվել է արևմտյան խոշոր դարքնեթ-ֆորումներից մեկում։ Հաղորդվում է, որ հրապարակված սքրինշոթների համաձայն՝ արտահոսած տվյալների մեջ ներառվել են ծառայության օգտատերերի անունները, հաշիվներին կցված էլեկտրոնային հասցեներն ու հեռախոսահամարները, հաշիվների ստեղծման ամսաթվերը, բաժանորդների և բաժանորդագրությունների տարբեր վիճակագրական տվյալներ, ստացած կամ թողած «Հավանել» նշումները, ինչպես նաև այլ վիճակագրական տեղեկություններ, գրում է Lenta.ru-ն: Բացի այդ, հաքերների ձեռք բերած տվյալներում նշվել է նաև, թե տվյալ օգտատերը բովանդակություն ստեղծող է, թե դրա սպառող։ Տվյալների բազայում առկա են նաև բանկային քարտերի մասնակի տվյալներ՝ յուրաքանչյուր քարտի վերջին չորս թվերը։ «Եթե արտահոսքը իսկական է, ապա սա կարող է դառնալ մեծահասակների համար նախատեսված հարթակների ամենազգայուն կոտրումներից մեկը: Հիմնական վտանգը ոչ թե ուղիղ գողությունն է, այլ շորթումը, օգտատերերի շանտաժը, հետապնդումները, հեղինակության վնասման ռիսկերը, հաշիվների զավթման արշավները և հարաբերությունների կամ սոցիալական կապերի բացահայտումը», — հնարավոր հարձակումը մեկնաբանել են Dark Web Intelligence-ում։ Ավելի վաղ ևս հազարավոր վճարովի ինտիմ լուսանկարներ և տեսանյութեր OnlyFans ծառայությունից հայտնվել էին բաց հասանելիությունում։ Այդ ժամանակ արտահոսած ֆայլերի ընդհանուր ծավալը գերազանցել էր 1․6 տերաբայթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |