Նախընտրական մեծ հեռուստաբանավեճերը՝ հունիսի 1-ին, 2-ին և 4-ին ուղիղ եթերում![]() 26 մայիսի 2026 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 1-ին, 2-ին և 4-ին կազմակերպելու է նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր՝ ուղիղ եթերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա տեղեկացրել է, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները, իսկ դրանց մի մասն արդեն մասնակցել է նախապատրաստական հանդիպմանը։ «Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։ Սպասվում է կարևոր քաղաքական քննարկումների շարք, որտեղ ընտրողները հնարավորություն կունենան մեկ հարթակում լսելու տարբեր ուժերի դիրքորոշումներն ու ծրագրերը»,-գրել է նա։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |