«Ալյանս» կուսակցությունը դուրս է եկել ընտրապայքարից․ 13 համարի քվեաթերթիկ չի լինի![]() 26 մայիսի 2026 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը դուրս է եկել ընտրապայքարից, հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը։ Ըստ այդմ, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։ ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։ Ավելի վաղ կուսակցության որոշման մասին էր հայտնել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ շեշտելով, որ իրենք «ձայն փոշիացնող չեն»։ «Բոլոր այն կուսակցությունները, որոնք չունեն նվազագույն շենը հաղթահարելու հնարավորություն և շարունակելու են մասնակցել, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ փոշիացված բոնուսային ձայները։ Մենք դուրս ենք գալիս մրցապայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունն իրական, իսկական արտահամակարգային ընդդիմություն է»,- ասել էր Ուրիխանյանն իր տեսաուղերձում: Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի գրանցումը, քանի որ նրա դեպքում խախտվել էր վերջին 4 տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու դրույթը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |