Կարապետյան․ Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70-ականներին ծնված գրեթե բոլորի մոտ կա ԱԴԾ-ի մասին նշումը![]() 26 մայիսի 2026 - 14:54 AMT PanARMENIAN.Net - 90 ականներին ՌԴ-ում, մասնավորապես Կալուգայում, արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է «Иц Фсб», հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով The Insider-ի հրապարակած փաստաթղթին: «Կցված են օրինակներ, կարող ենք 100 ներով դնել: Մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին»,-գրել է նա: Ռուսական The Insider պարբերականը օրեր առաջ հրապարակել էր ծավալուն հետաքննություն, որտեղ, ի թիվս այլ պնդումների, նշվել էր․ «1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |