«Բոլորին դեմ եմ»-ը կիրականացնի «Ժողովրդի զահլեն տանելու» քաղաքական ակցիա![]() 26 մայիսի 2026 - 15:08 AMT PanARMENIAN.Net - «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է, որ մայիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Ռադիոտան դիմաց իրականացնելու է «Ժողովրդի զահլեն տանելու» քաղաքական ակցիա։ «Ինչքան էլ քաղաքական ուժերը ջանում են տանել ժողովրդի զահլեն` ժողովրդի զահլեն տեղն է։ Դա այդպես է և այդպես էլ պիտի մնա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |