ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նախաստորագրելլ են TRIPP-ի ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը![]() 26 մայիսի 2026 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ստորագրվել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, հայտնում է 1lurer.am-ը: Բացի այդ, կողմերը ստորագրել են կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագիր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ժանետ Ռուբիոյի հետ ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա կինը՝ Գոհար Աբաջյանը: Փաստաթղթի ստորագրումից հետո Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հանդես են գալու մամուլի համար հայտարարություններով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |