ՌԴ-ում հունիսի 1-ից ապրանքների ներմուծման նոր համակարգ է գործարկվելու![]() 26 մայիսի 2026 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (Система подтверждения ожидания товаров (СПОТ), հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։ Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրելու է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր նշանակություն ունի նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի՝ բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։ ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որպեսզի մինչև բեռի ուղարկումը՝
Ռուսաստանյան գործընկերոջը պետք է նախապես տրամադրել՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորել է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, հավելյալ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |