Երևանում անցնում է Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը![]() 28 մայիսի 2026 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը, որը վերջին տասնամյակում անցկացվում է առաջին անգամ։ Նախորդ ռազմական շքերթը մայրաքաղաքում անցկացվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված է եղել անկախության 25-ամյակին։ Շքերթում ներկայացված են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և այլ պետություններից ձեռք բերված զինատեսակներն ու ռազմական տեխնիկան, գրում է Sputnik Արմենիան: Սպառազինության մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Դրանց թվում են «ТОС-1» ծանր հրանետային համակարգերը, ռուսական արտադրության «Поле-21» РЭБ համակարգերը։ Առաջին անգամ հանրությունը կտեսնի հնդկական սպառազինությունը՝ «РСЗО Pinaka», «ATAGS» քարշակվող հաուբիցներ, «MArG» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Akash» զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային համակարգեր։ Զինվորականները ցուցադրում են նաև ֆրանսիական «Caesar» ինքնագնաց հաուբիցներ և «Bastion» զրահամեքենաները, իրանական «ЗРК AD-08 Majid», չինական «CH-4» ռազմավարական անօդաչու թռչող սարքերը։ Դրանք հարվածային հետախուզական ԱԹՍ-ներ են։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարել է անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում ձեռք է բերվել երկար սպասված պետականությունը։ Առաջին հանրապետությունը երկար չգոյատևեց, ընդամենը 2 տարի, սակայն, հիքմ դրեց հետագա անկախության համար: Հայաստանն իր անկախությունը վերականգնել է միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի միջոցով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |