ՍԱՏՄ. ՌԴ-ի կողմից ծիրանի ներմուծման դադարեցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը![]() 28 մայիսի 2026 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայկական որոշ կայքերի տարածած տեղեկությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է ՍԱՏՄ-ն։ «Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին: Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն, վստահեցնում ենք՝ Տեսչական մարմինն աշխատում է թափանցիկ, վարում է բանակցություններ, ցանկացած պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելու է»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |