Փաշինյան․ Զորահանդեսին ներկայացվել է 7 երկրի արտադրության զենք և ռազմատեխնիկա![]() 28 մայիսի 2026 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահանդեսի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրությունը ձևավորվել է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականության արդյունքում։ «Միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, միայն այդ համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար։ Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Վարչապետը հավելել է, որ զորահանդես-հաշվետվության կարևոր ուղղություններից մեկն էլ Հայաստանում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որը, նրա խոսքով, արդեն սկսել է վստահ քայլերով դիրքավորվել միջազգային շուկայում։ Նա նշել է, որ Հայաստանը յուրացրել է բանակի պատմական փորձի դասերը, և այժմ դրանց արդյունքները տեսանելի են գործնական մակարդակում։ Փաշինյանի խոսքով՝ ներկայիս հայկական բանակը հանդես է գալիս նոր սպառազինությամբ ու տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։ ՀՀ կառավարությունը թվերով ներկայացրել է զինված ուժերում իրականացված բարեփոխումներն ու արդիականացման ուղղությամբ կատարված քայլերը՝ ընդգծելով պաշտպանության ոլորտի ֆինանսավորման, սոցիալական ծրագրերի և զորակոչի ցուցանիշների փոփոխությունները։
1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարել է անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում ձեռք է բերվել երկար սպասված պետականությունը։ Սակայն Առաջին հանրապետությունը երկար չի գոյատևել։ Հայաստանը վերականգնել է իր անկախությունը միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի միջոցով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |