Քոչարյան․ Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է վռնդենք երկրի ներսում գտնվող թշնшմnւն![]() 28 մայիսի 2026 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձում հորդորել է հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, «վռնդել երկրի ներսում գտնվող թշնшմnւն»: «Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ: Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն: Մեր պետության լավագույն օրերն առջևում են: Փա՜ռք Սարդարապատի հերոսներին»,-ասվում է ուղերձում: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |