Փաշինյանը` Վարդանյանի ուղերձի մասին․ Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի![]() 28 մայիսի 2026 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի մեկնաբանի Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն՝ արձագանքելով գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին հարցին: Վարդանյանն իր ուղերձում ասել էր, որ «անբարոյական է շքերթ անել այն իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են Բաքվում», հայտնում է Aysor.am-ը: «Չեմ պատասխանի, որովհետև պարզ չի, թե նրանք ինչ պայմաններում ու ինչ հանգամանքներում են անում հայտարարություններ»,-ասել է Փաշինյանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայերեն ուղերձով դիմել է հանրությանը՝ անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին։ Նա նշել է, որ «Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր», և հավելել, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ: Նա նաև ասել է, որ վախենում է, որ Փաշինյանին «մեծ պատիժ է սպասում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |