Շոյգուն չի տեսնում ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման նախադրյալներ

Շոյգուն չի տեսնում ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման նախադրյալներ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ռուսական ռազմաբազան գոյություն ունի և այնտեղ է Հայաստանի անվտանգության համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

Նա հավելել է, որ ներկայում որևէ հիմք չի տեսնում ենթադրելու, թե Հայաստանում ռուսական ռազմաբազան կարող է դադարեցնել իր գործունեությունը, հայտնում է Interfax-ը:

«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, այն ապրում է, աշխատում է, գործում է։ Մենք առայժմ նման նախադրյալներ չենք տեսնում։ Այդ ռազմաբազան գոյություն ունի և այնտեղ է Հայաստանի անվտանգության համար», - ասել է Շոյգուն լրագրողներին։

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան գործում է Գյումրի քաղաքում 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանի տարածքում ռազմաբազայի գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---