Թաթոյան․ Նվազեցնելու ենք կախվածությունը Ռուսաստանից![]() 29 մայիսի 2026 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Իշխանության գալու դեպքում «Միասնության թևերը» նվազեցնելու է կախվածությունը Ռուսաստանից, հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով ՌԴ հայկական գյուղմթերքի արտահանման սահմանափակումներին: Նա ասել է, որ Ռուսաստանի արգելքների պատճառով առաջին հերթին տուժում են հայ գյուղացին ու գործարարը՝ խոսելով լուծումների մասին: «Բա 8 տարի իշխանության լինես ու չկարողանա՞ս էս հարցերը լուծել՝ իմանալով, որ նման բան կա ու ավելի կախված դարձնելով պետությունը Ռուսաստանից։ Դրա համար մենք մեր թիմով հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է լինի լուծումը։ Մենք անպայման իջեցնելու ենք կախվածությունը Ռուսաստանից ու վերացնենք կախվածությունը որևէ պետությունից»,- ասել է նա։ Թաթոյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է բանակցել և արագ գտնել արտահանման նոր ուղղություններ, պետք է պետական աջակցությամբ կազմակերպվել սառնարանային տնտեսություններ և մթերման գործընթացներ՝ հնարավորինս նվազեցնել գյուղացիների կրած վնասները։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում ծագումով Հայաստանից և ՀՀ-ից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |