Ռեշետնիկով. Գազի թեման զգայուն է ՀՀ համար

Ռեշետնիկով. Գազի թեման զգայուն է ՀՀ համար

PanARMENIAN.Net - Գազի թեման զգայուն է ՀՀ համար, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում:

«Գազի վերաբերյալ հարցերն ավելի զգայուն կլինեն։ Խնդիրը իրադարձությունների բացասական զարգացումը կանխելն է»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Ռեշետնիկովի խոսքով՝ այն ուղին, որով ներկայում շարժվում է Հայաստանը, կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում գտնվելու անհնարինության։

Մայիսի 27-ին ռուսական կողմը Երևանին փոխանցել է նամակ՝ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների անտուրք մատակարարման մասին համաձայնագրի հնարավոր միակողմանի չեղարկման վերաբերյալ։

Միաժամանակ «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է, որ մայիսի 30-ից սահմանափակելու է Հայաստանից որոշ տեսակի մրգերի և բանջարեղենի ներմուծումը։ Դրանից առաջ՝ մայիսի 22-ին, նույն գերատեսչությունը սահմանափակել էր նաև հայկական ծաղիկների ներմուծումը։

Բացի այդ, Ռուսաստանում արգելվել է վաճառքի հանել հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 100 միլիոն շիշ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---