Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում:

48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։ 54 կգ Լուիզա Գրիգորյանը և 75 կգ Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է ֆեդերացիան:

Հավաքականը գլխավորում է Վազգեն Բադալյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---