Գրիգորյան. ՀՀ-ն մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին

Գրիգորյան. ՀՀ-ն մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է նաև առաջիկայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ պետությունների բոլոր անդամների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա։, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում է Radar Armenia-ն:

«Մենք մեկ անգամ չէ, որ հաստատել ենք ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը։

Ուշակովը, պատասխանելով այն հարցին, թե ինչ տրամադրվածություն ուներ նիստում Գրիգորյանը, ասել է, որ «նա ամեն ինչ հիանալի հասկանում է», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինձ թվում է նա դրական, նորմալ, խելացի մարդ է: Նա ամեն ինչ հիանալի հասկանում է»,-ասել է նա:

ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Նա նաև հավելել է, որ հայտարարությունը կհրապարակվի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---