ՍԱՏՄ-ն «Ջերմուկում» շեղումներ չի հայտնաբերել![]() 30 մայիսի 2026 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Ջերմուկ» հանքային ջրում շեղումներ չեն հայտնաբերվել, դրանք համապատասխաննում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Այդ մասին ասել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ՍԱՏՄ-ն դեռևս նախորդ կասեցման ընթացքում նմուշառում է իրականացրել ինչպես իրացման ցանցում, այնպես էլ արտադրական գործընթացում։ «Բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում մայիսի 21-27-ը ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել»,- նշել է նա։ Ավելի վա հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզորը» հանձնարարել է կասեցնել հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի 64․5 միլիոն շշի վաճառքը։ «Ռոսպոտրեբնադզորի» հաղորդմամբ՝ որոշման հիմքում արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներն են։ Մասնավորապես, ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակների գերազանցում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |