Մարություն․ Բաքուն պահանջում է, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի, ԵԱՏՄ-ն ևս պահանջում է՝ այսպիսի ինքնիշխան կառավարում![]() 30 մայիսի 2026 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Բաքուն պահանջում է, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի, ԵԱՏՄ-ն ևս պահանջում է՝ «այսպիսի ինքնիշխան կառավարում», հայտարարել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությունը: Նա ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարվա արդյունքները։ «1. Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի, որ փոխվի Սահմանադրությունը: 2․Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը պահանջում են, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի, որ որոշենք մեր ապագան ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում։ Ահա այսպիսի ինքնիշխան կառավարում․․․»։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |