Beeline գլխամասային գրասենյակ է բացել Երեւանի կենտրոնում

PanARMENIAN.Net - «ԱրմենԹելը» (ապրանքանիշը` Beeline) այսօր բացել է Beeline սպասարկման եւ վաճառքի 60-րդ գրասենյակը: Նոր գրասենյակը գտնվում է Երեւանի կենտրոնում` Ամիրյան 3 հասցեով, եւ տրամադրելու է կապի ծառայությունների ողջ շրջանակը: Հետագայում այդ գրասենյակը կաշխատի շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի:



Նոր գրասենյակի բացմանը «ԱրմենԹելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նկատել է. «Մեր նոր գրասենյակը գտնվում է Երեւանի սրտում` երկրի գլխավոր` Հանրապետության հրապարակից երկու քայլի վրա: Դա եւս մեկ քայլ է` ուղղված մեր բաժանորդների սպասարկման որակի բարելավմանը»:



Beeline ներ գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանը, «ԱրմենԹել» ընկերության բջջային բիզնեսի տնօրինության ղեկավար Գեննադի Կալգաշկինը, հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը եւ ուրիշներ:



Սպասարկման որակի բարձրացման ծրագրի շրջանակներում մոտ ժամանակներս նոր գրասենյակներ կբացվեն Շիրակի եւ Սյունիքի մարզերում:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---