Գրիգորյան. ՀՀ-ն ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին կմտածի, երբ հարցը կտրուկ դրվի![]() 1 հունիսի 2026 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության հարցին կանդրադառնա միայն այն դեպքում, երբ այդ խնդիրի լուծումը կտրում դրվի, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Vesti.ru-ին տված հարցազրույցում: «Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը կդրվի կտրուկ, այդ ժամանակ այդ հարցում կոնկրետություն կլինի, և այդ ժամանակ էլ սթրես-թեստեր կանցկացնենք, եթե նման անհրաժեշտություն լինի։ Հիմա մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում»,- ասել է Հայաստանի փոխվարչապետը, գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի առաջ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց չի դրվել։ Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ հորդորելով Հայաստանին հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները մինչև 2026 թվականի դեկտեմբերը պետք է պատրաստեն զեկույց Հայաստանի համար հնարավոր հետևանքների վերաբերյալ, եթե նրա մասնակցությունը ԵԱՏՄ-ում կասեցվի։ Փաստաթղթում ընդգծվել է, որ նման քայլերը քննարկվում են միության երկրների տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի պատճառով, որոնք կապված են Երևանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |