Զելենսկին ասել է՝ ՀՀ-ին պետք է աջակցել ՌԴ-ից հնչող հայտարարությունների ֆոնին![]() 1 հունիսի 2026 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին: Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ Ռուսաստանն այժմ իր հարևանությամբ գտնվող երկրներին սպառնում է առավել բացահայտ, քան նախկինում, հայտնում է Արմենպրեսը: «Ռուսաստանն այժմ սպառնում է իր հարևանությամբ գտնվող երկրներին առավել բացահայտ, քան նախկինում: Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշել և ընտրել իր երկրի ապագան: Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ», - գրել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ստեղծված պայմաններում որևէ երկիր կամ ժողովուրդ չպետք է մնա առանց աջակցության։ Նրա գնահատմամբ՝ Եվրոպան իրավունք չունի կորցնել իր ժողովուրդներից որևէ մեկին կամ անտեսել որևէ պետության։ «Հայաստանին պետք է աջակցել: Մոդովային պետք է աջակցել: Բալթյան երկրներին: Ադրբեջանին պետք է աջակցել: Մենք պետք է ուղիներ գտնենք՝ աջակցելու Վրաստանի ժողորդին նույնպես, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է: Չի կարելի կորցնել ոչ ոքի», - պնդել է Ուկրաինայի նախագահը: Ռուսաստանը վերջին օրերին տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտնի մակարդակով ՀՀ իշխանություններին կոչ է արել հնարավորինս արագ կողմնորոշվել ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցում։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։ Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |