Թե ինչու են փաստաթղթի տակ ստորագրել ադրբեջանական եւ թուրքական գործընկերները, կպատասխանի հենց ինքը` Զարուհի Պոստանջյանը26 հունիսի 2009 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Իշխանությունների ներկայացուցիչները, չտարբերակելով, թե որտեղ է անցնում հայրենիասիրության եւ դավաճանության սահմանը, քարոզարշավ են սկսել «Ժառանգություն» կուսակցության դեմ` օգտագործելով սեւ փիարի բոլոր միջոցները, ինչպես նաեւ ԶԼՄ-ները»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:Նա զարմանք է հայտնել, որ «Ժառանգություն» կուսակցության ոչ մեծ ներկայացուցչությունը խորհրդարանական խմբակցությունում, որի մեջ մտնում են ընդամենը 7 պատգամավորներ, կարող է այդպես խանգարել իշխանություններին եւ անախորժություններ պատճառել: Նա նաեւ նշեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Զարուհի Պոստանջյանը Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկույցի մեջ լրացումներ կատարելու իր առաջարկություններում այնպիսի կետեր է ներառել, որոնք բխում են մեր երկրի շահերից: «Ինչու, ինչպես եւ ինչ մտադրություններով են ստորագրել փաստաթուղթը ադրբեջանական եւ թուրքական գործընկերները, սրանք հարցեր են, որոնց շուտով կպատասխանի Զարուհի Պոստանջյանը»,- հայտարարել է Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյանը խորհուրդ է տվել սեփական հակահայկական գործունեության վրա ուշադրություն դարձնել նրանց, ովքեր համարձակվել են Զարուհի Պոստանջյանի արարքը համարել դավաճանություն: «Բոլորին հայտնի է, որ Կիեւում մոնիտորինգային խմբի նիստի ընթացքում մեր ներկայացուցիչները Դավիթ Հարությունյանի նախագահությամբ փաստաթուղթ են ստորագրել, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը խանգարում է այն հանգամանքը, որ երկրում դեռ մնում են Հայաստանի կողմից շրջափակված տարածքներ: Եւ դրանից հետո նրանք փորձում են դավաճան անվանել մարդուն, որը պայքարում է Արցախի ազատագրական պատերազմի հերոսների իրավունքների եւ իրավական պետություն հաստատելու համար»,- ընդգծել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |