Սարգսյանը հորինված հեքիաթ է անվանել ադրբեջանցիների վերաբնակեցման թեզը![]() 1 հունիսի 2026 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հորինված հեքիաթ է անվանել Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման մասին խոսակցությունները: Նա այդ մասին ասել է Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ: «Ռուսական թևի այն կուսակցությունները, որոնք խոսում են 300 հազար ադրբեջանցիներից, չգիտեմ ինչից, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների ո՞վ է բերել։ Ռուսաստանի խաղաղապահները չէի՞ն, որ կանգնած էին, ու ադրբեջանցիները եկան Ղարաբաղ։ Ադրբեջանցիներին Նախիջևան ո՞վ է բերել»,- ասել է Սարգսյանը, գրում է Արմենպրեսը: Նա հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող ճանապարհի տրամադրմանը, հենց ադրբեջանցիների մուտքի մասին է եղել։ «Այդ հայտարարության 9-րդ կետը, որի ջատագովն են Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, հենց թուրքերին Հայաստան բերելու համար էր։ Այդ կետով էին գալու թուրքերը, հիմա նրանք խոսում են 300 հազար թուրք բերելու մասին»,- նշել է Արամ Սարգսյանը՝ շեշտելով, որ այդ ամենը Հայաստանի դեմ հորինված հեքիաթ է։ Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներն ունեն բավարար փորձ և կարող են Ազգային ժողովում բարձրաձայնել երկրի առջև ծառացած խնդիրները՝ ներկայացնելով նաև դրանց իրատեսական լուծումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում նման հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |