Թաթոյանը խոստացել է իշխանության գալու դեպքում առաջնային հարց դարձնել ՀՀ տարածքների օկուպացիան![]() 1 հունիսի 2026 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Միասնության թևերը» իշխանության գալու դեպքում Ադրբեջանի հետ բանակցությունների առաջնային հարց կդարձնի Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայտարարել է կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արման Թաթոյանը Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք Ադրբեջանը օկուպացրել է 2021-2022 թվականներին իրականացված տարբեր հարձակումների ընթացքում, հայտնում է Factor.am-ը: Թաթոյանը հավելել է, որ «Միասնության թևերը», ի տարբերություն ընտրական պայքարին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, քաղաքացիներին ներկայացնում է կոնկրետ լուծումներ։ «Ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, մենք կարողանալու ենք հարցերը լուծել։ Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ։ Ես լցնում եմ միջազգային օրակարգը։ Իմ վարչապետության ժամանակ այն դիվանագիտության անբաժան մաս է լինելու»,- ասել է Թաթոյանը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |