Կենդանաբանական այգին կընդլայնվի, կունենա նաև 2-րդ մուտք![]() 1 հունիսի 2026 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգուն է միացվել 13 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 3 հողամաս: Այդ մասին հայտարարել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը գործակարգավարական նիստում: Նախատեսվում է, որ ընդլայնվելուց հետո այգին կունենա 2-րդ մուտք, որից կկարողանան օգտվել Գյուրջյան և Մասիվ, Ավան թաղամասերի բնակիչները, հայտնում է Factor.am-ը: «Ընդ որում, այս պահին իրականացվում են պահեստային շինությունների տեղադիրքը և դրանց շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Ուստի այստեղ միացված տարածքը հնարավորություն է տալու վարչական աշխատակազմի համար առանձին ծառայողական մուտք ապահովելու, ինչը որոշ չափով բեռնաթափելու է Մյասնիկյանից մուտքը։ Այստեղ հնարավորություն կլինի արդեն Նոր Նորքից մուտք գործել, և վարչական անձնակազմը կսպասարկվի այս մուտքով»,- ասել է նա։ Հայկազյանի խոսքով՝ ավտոկայանատեղու կառուցման նպատակով ուսումնասիրվում է միջազգային փորձը, քանի որ տվյալ հատվածը հարում է ձորակին։ «Այսպիսի ռելիեֆ ունեցող տարածքներում մուտք ապահովելու համար սովորաբար օգտագործվում են կամ վերելակներ, կամ աստիճանավանդակներ, և այս պահին ուսումնասիրում ենք դրանց իրագործելիությունը։ Սա կծառայի որպես երկրորդ մուտք կենդանաբանական այգու համար։ Այսպիսով՝ Գյուրջյան և Մասիվ, Ավան թաղամասերի բնակիչները կկարողանան արդեն ոչ թե Մյասնիկյանի մուտքից օգտվել, այլ այս մուտքից օգտվել»,- ասել է Հայկազյանը։ Կենդանաբանական այգին հիմնվել է 1940 թ.: Ճարտարապետներն են Գրիգոր Աղաբաբյանը, Բաբկեն Հակոբյանը, Սպարտակ Կնտեղցյանը: Գլխավոր մուտքը Մյասնիկյան պողոտայի կողմից է՝ կառուցված Գրիգոր Աղաբաբյանի նախագծով:2022 թ. հուլիս ամսվա տվյալներով կենդանաբանական այգու 35 հա տարածքի վրա պահվում են Հայաստանում, Կովկասյան տարածաշրջանում և տարբեր մայրցամաքներում բնակվող կենդանիների ու թռչունների 126 տեսակ (707 գլուխ): Դրանց մի մասը գրանցված է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, մի մասն էլ՝Հայաստանի Կարմիր գրքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |