Աբովյանում մի շարք անձինք են ձերբակալվել ընտրակաշառքի գործով![]() 1 հունիսի 2026 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, նույն կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք ընտրողների ընտրակաշառք է խոստացել, ինչպես նաև տրամադրել է այն։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գործի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ, ինչպես նաև կատարվել են այլ վարութային գործողություններ։ Հրապարակվել է ձայնագրություն:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |