Պապոյան․ Ագրեսիվ փոխհատուցում ենք տալու ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին![]() 1 հունիսի 2026 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի ծրագրեր է ներկայացրել Եվրոպական միություն, Մերձավոր Արևելք արտահանման աջակցման համար, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ի կողմից մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներին: «Այսինքն՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, երբեմն նաև IT-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում։ Ճիշտ է՝ Եվրոպական միության արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ագրեսիվ ենք և նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ։ Ե՛վ պտուղ-բանջարեղեն, և՛ մշակող արդյունաբերության արտադրանք, այսինքն՝ ամեն ինչ»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը: Անդրադառնալով հարցին, թե ինչով են պայմանավորված Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումները, Պապոյանը նշել է, որ դրանք հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր են։ «Աշխատանքային հարցեր են, տեխնիկական, մեծ հաշվով մեծ խնդիր չկա»,- ասել է նախարարը։ Նա հավելել է, որ թեմայի հիմնական պատասխանատուն Էկոնոմիկայի նախարարությունը չէ։ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է իր կոլեգա մարմնի՝ Ռոսսելխոզնադզորի հետ։ Բայց ընդհանուր առմամբ, նաև իմ տեղակալը եղել է վերջերս Ռուսաստանում և հանդիպել է ռուսաստանցի գործընկերների հետ։ Մթնոլորտը շատ դրական է, և բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տալ, և ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք»,- ասել է նա։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 28-ին տեղեկացրել է, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նշվում էր, որ վերջին շրջանում Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ՌԴ պահանջներին:«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |