ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է ՀՀ ընտրություններին միջամտելու փորձի մեջ![]() 2 հունիսի 2026 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա ազդեցություն գործադրելու փորձերի մեջ։ «Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», - հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտտա Հիպերը հունիսի 1-ին Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ընթացքում, գրում է Deutsche Welle-ն: Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ պետություն, իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր ուղին և գործընկերներին։ «Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում», - ասել է Հիպերը։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին նման ճնշումներին հակազդելու գործում։ Նշվում է, որ Հիպերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի առաջնորդները Հայաստանին կոչ են արել հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելու հնարավոր ԵՄ անդամակցության և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) հետագա մասնակցության միջև։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը՝ այս փուլում հանրաքվեի անցկացումը բնութագրելով որպես «անտրամաբանական»։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |