Մանուկյան․ Հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը![]() 2 հունիսի 2026 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ և «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել Գորիս-Կապան ճանապարհի հանձնումն ամրագրող փաստաթուղթը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունունում։ Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։ Վերջը ստացանք։ Սպասեք մանրամասների։ Վաղը, բայց այս անգամ Տավուշից, այնտեղ եմ լինելու»,-ասվում է հունիսի 1-ին հրապարակված գրառման մեջ: 44-օրյա պատերազմի արդյունքում Կուբաթլուն և Զանգելանն Ադրբեջանին հանձնելուց հետո Գորիս Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ տեղեր խնդրահարույցդարձան, որտեղ ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ տեղադրվեցին, իսկ 2021-ի սեպտեմբերին ադրբեջանական ոստիկանության կետ տեղադրվեց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Ավեի ուշ ճանապարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Հայաստանը շահագործման է հանձնել Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը, որն ապահովում է անվտանգ երթևեկություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |